ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են
10.01.2017 | 12:38

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսները աճել են 0,17 %-ով՝ հասնելով մեկ բարելը 52,05 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները աճել են 0,24 %-ով և կազմել 55,07դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի բորսայում օրվա երկրորդ կեսն աչքի է ընկել Brent տեսակի նավթի կտրուկ գնանկմամբ, որը 2017-ին առաջին անգամ նվազել է մեկ բարելի համար 55 դոլարի նշաձողից։

Դիտվել է՝ 3093

Մեկնաբանություններ